
Իրանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցները կարող են վերացվել մի քանի ամսում. Ջոն Քերի

Ամերիկյան CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի հանդեպ գործող միջազգային պատժամիջոցների վերացման մասին որոշումը կարող է ընդունվել մի քանի ամսվա ընթացքում, եթե Թեհրանը գնա համագործակցության և ստուգումների համար բացի իր միջուկային ծրագրի օբյեկտները.
«Կա հավանականություն, որ այդ պայմանավորվածությունը ձեռք կբերվի շատ ավելի շուտ, ամեն ինչ կախված է նրանից, թե Իրանը որչափ է պատրաստ բաց մոտենալ դրա նախապատրաստմանը: Եթե դա խաղաղ ծրագիր է, և մենք բոլորս կարող ենք համոզվել դրանում, ապա Իրանի հետ հարաբերությունները կարող են կարճ ժամանակահատվածում արմատականորեն փոխվել դեպի լավը»:
Նախորդ ուրբաթ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Նյու Յորքում հայտարարել է, որ հուսով է Իրանի միջուկային ծրագրի խնդիրը լուծել կարճ ժամանակահատվածում: