Բաժիններ՝

Թիվ 38 ընտրատարածքում նախնական տվյալներով հաղթում է ՀՀԿ թեկնածուն

aravot.am –ի փոխանցմամբ`Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրության շատ տեղամասերում արդեն ավարտվել է քվեների հաշվարկը, նախնական տվյալներով` մարզկենտրոն Կապանում ձայների գերակշռող մեծամասնությամբ հաղթում է ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանը: Կապանի 38/10 ընտրատեղամասում 545 ընտրող քվեարկել է Արմեն Կարապետյանի օգտին, 134 ընտրող` «Ժառանգության» ներկայացուցիչ Սամվել Հայրապետյանի օգտին: 38/05 ընտրատեղամասում մոտ 620 մարդ Արմեն Կարապետյանի օգտին, մոտ 70 ընտրող` Սամվել Հայրապետյանի օգտին: Նման պատկեր է նաեւ Կապանի 38/12 ընտրատեղամասում, որտեղ Արմեն Կարապետյանը ստացել է 412 ձայն, Սամվել Հայրապետյանը` 60: aravot.am –ի տեղեկություններով Կապանի գյուղերում նույնպես ձայների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ական թեկնածուի օգտին են:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30