
Թիվ 38 ընտրատարածքում մասնակցել է ընտրողների 50,3%-ը

Ժամը 20.00-ին ավարտվել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրությունները:
Ինչպես ԳԱԼԱ–ն տեղեկացել է թիվ 38 ընտրատարածքից, ըստ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 25.337 բնակիչ կամ ընտրողների 50,3%-ը. ընտրատարածքում գրանցված է 50.370 ընտրող:
Վերջնական արդյունք կլինի այն ժամանակ, երբ բոլոր ընտրատեղամասերի արդյունքներն արդեն ամփոփված լինեն: