
«Միս Աշխարհ-2013» գեղեցկության մրցույթում հաղթել է ֆիլիպինուհին (լուսանկարներ)

Բալիում կայացած «Միս Աշխարհ-2013» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Ֆիլիպինների ներկայացուցիչ Մեգան Յանգը: Մրցույթին մասնակցում էին գեղեցկուհիներ 130 երկրից:
Լավագույն տասնյակում են ընդգրկվել Գանայի, Ջամայկայի, Իսպանիայի, Ինդոնեզիայի, Անգլիայի, Նեպալի, Ֆրանսիայի, Ավստրալիայի եւ Բրազիլիայի ներկայացուցիչները:
Մրցույթի եզրափակիչը հեռարձակվել է աշխարհի ավելի քան 180 երկրում` ուղիղ եթերով: Առաջին անգամ մրցույթի մասնակիցները լողազգեստով չեն ներկայացել հանդիսատեսին`արմատական տրամադրված ինդոնեզացի մահմեդականների բողոքների պատճառով: