
Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում. բախվել են՝ «Toyota»-ն, «Lexus»-ը և «Volkswagen»-ը

shamshyan.com –ի փոխանցմամբ` սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում բախվել են՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 22-ամյա Տիգրան Ավդալյանի վարած «Lexus» մակնիշի 22 ՍՕ 155 համարանիշի, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Օհանյանի վարած «Volkswagen Passat» մակնիշի 09 ՍՏ 364 համարանիշի և Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ, 30-ամյա Տիգրան Գավուրմազյանի վարած «Toyota Corolla» մակնիշի 001 NA 50 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: