Բաժիններ՝

Գյումրեցի ազատամարտիկները փնտրում ու չեն գտնում կաշառք առաջարկող զոհվածի հորը. «Էդ մարդը մի պահ հայտնվեց, հետո չքացավ»

Սոցիալական պահանջներով ամիսներ շարունակ նստացույց անցկացրած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ըստ պաշտպանության նախարարության քննչական ծառայության, ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար:

Ըստ տեղեկությունների՝ նաև այդ «կաշառք առաջարկող» անձը գյումրեցի է՝ զոհվածի հայր, ով իբր գումարը տվել է իր թոռան՝ այսինքն զոհված որդու երեխայի համար:

Սակայն գյումրեցի ազատամարտիկները, ովքեր միացել էին մայրաքաղաքի սոցիալական պահանջներով նստացույց հայտարարած ազատամարտիկներին, անցած օրերին ինտենսիվորեն փնտրել, սակայն նման մարդ Գյումրիում չեն գտել: Նրանք ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրել են, որ «Հ. Զաքարյան» ազգանունը պարզապես հորինված է, և նման մարդ զոհվածների ընտանիքում չկա:

«Հիմա տղերքը փնտրում-փնտրում են, բայց չկա նման անձնավորություն, միգուցե իրե՞նք ասեն տեղը: Իմ կարծիքով էդ մարդը միայն մի պահ հայտնվեց ու հետո այդպես էլ չքացավ: Ես այդպես եմ մտածում, դատարանում էլ երևի չկարողանա ներկայանալ, որովհետև չկա»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արամ Հակոբյանը, ով պատերազմի տարիներին Շուշիի գումարտակից է եղել:

«Զոհվածներին բոլորին մենք ճանաչում ենք, ցուցակով էլ փնտրել ենք, մենք միանշանակ կիմանանք, նման մարդ չկա մեր մեջ: Զաքարյան մի հոգի ունենք զոհված, Աստված իրա հոգին լուսավորի, բայց հոր անունը Հ-ով չէ:

Կարծիք հայտնելու համար շուտ է, բայց իմ կարծիքով դա շատ շատերի նման սարքած գործ է, ինչպես սովորաբար անում են: Վարդան Սեդրակյանին 14 տարի դատապարտելը կամ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելը… այ այս շարքից է. սովորական հայկական իրականություն, այլ տարբերակ չկա…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս