Սրապիոնյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սերժիկ Սրապիոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1957 թ. ապրիլի 6, ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արտաշար
Կրթություն
1977-1983 թթ. – Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժանմունք
1983-1986 թթ. – Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժանմունք, ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
1973-1975 թթ. – ՀՀ Արմավիրի մարզ, Եղեգնուտի սովխոզ, բանվոր
1989 թ.-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնի «Հայ գրականության պատմություն» ամբիոնի դասախոս
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1975-1977 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, ունի մոտոհրաձգային պահեստազորի
ավագ լեյտենանտի կոչում: Բանասիրական գիտությունների թեկնածու է:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա, երկու թոռ: