
Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել

«Грузия Online»-ը տեղեկացնում է, որ Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմնի` սակրեբուլոյի պատգամավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ «Ազգային շարժման» ներկայացուցչները պահանջել են նոր հարց ներառել նիստի օրակարգում, ինչը մերժվել է սակրեբուլոյի նախագահ Իրակլի Շիխիաշվիլիիի կողմից:
Հարցի վերաբերյալ վիճաբանությունը շարունակվել է շենքի միջանցքում եւ վերաճել «Ազգային շարժման» ներկայացուցիչ Մամուկ Գուգենաշվիլիի եւ «Վրացական երազանքի» անդամ Գեորգի Նեմսաձեի միջեւ ծեծկռտուքի: Իրավիճակին ստիպված է եղել միջամտել սակերբուլոյի նախագահը: