Ավստրիայում հայտնաբերվել է Տիցիանի` նախկինում անհայտ կտավը
Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Արթուր Ռոզենաուերը հայտարարել է Վերածննդի ժամանակաշրջանի հայտնի գեղանկարիչ Տիցիանի` նախկինում անհայտ նկարի հայտնաբերման մասին, որը պատկերում է հարություն առած Քրիստոսին, հաղորդում է Guardian-ը:
Ռոզենաուերը նշել է, որ այն թվագրվում է 1511 թ-ին: «Գտածոն բացառիկ է: Կտավը զարմանալիորեն լավ է պահպանվել», -նշել է հետազոտողը` Burlington Magazine-ին տված հարցազրույցում:
Կտավը հայտնաբերվել է Եվրոպայում մասնավոր հավաքորդի մոտ: