The New York Times-ը ներողություն է խնդրել Սուպեր Մարիոյի մասնագիտությունը սխալ նշելու համար
The New York Times թերթը ներողություն է խնդրել 1988 թվականին լույս տեսած հոդվածում տեղ գտած սխալի համար, որտեղ Nintendo-ի տեսախաղերի հերոսներ Մարիոն և Լուիջին ներկայացվել են ոչ թե սանտեխնիկներ, այլ հավաքարարներ։ Այդ մասին NYT-ը նշել է սեպտեմբերի 27-ի համարում, որտեղ հոդված էր հրապարակվել Nintendo-ի նախկին ղեկավարի մահվան մասին։
Յամաուչիի մահախոսականում հեղինակները որոշել էին մեջբերել 1988 թվականին լույս տեսած հոդվածը, որում խոսվում էր Super Mario Bros. 2 խաղի հաջողության մասին։ Մահախոսականը զետեղելու ժամանակ խմբագիրները նկատել էին դեռ այն ժամանակ արված սխալը և 25 տարի անց ներողություն են խնդրել։
Մարիոն և Լուջին Nintendo-ի «Մարիո» խաղային շարքի հերոսներն են։ Խաղն առաջին անգամ թողարկվել է 1983 թվականին։ Ըստ խաղի հեղինակների՝ Մարիոն և Լուջին ջրմուղագործներին, որոնք ունեին համապատասխան հագուստ և կեպիներ։ Թեպետ որոշ խաղերում Մարիոն հանդես է եկել նաև այլ մասնագիտություններում՝ հյուսն, բժիշկ, շինարար, մատուցող, նկարիչ և այլն։
Հիրոսի Յամաուչին, ով Nintendo-ի երրորդ նախագահն էր, մահացել է սեպտեմբերի 19-ին։ Գալով ընկերություն 1949 թվականին՝ նա կարողացավ Nintendo-ն ճապոնականխաղաքարտեր վաճառող ընկերությունից վերածել տեսախաղերի շուկայի հսկայի։ Նա գործերից հեռացել էր 2002 թվականին։