Բաժիններ՝

Վրաստանի ՆԳՆ-ը հերքել է Գորիում Ստալինի հուշարձանի տեղակայվելու մասին լուրը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա Ստալինի հուշարձանի վերականգնում նրա ծննդավայր Գորիում: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին:

Վերջինս ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու չեն նման որոշումներ ընդունելու, և որ անհրաժեշտ է կենտրոնական իշխանությունների թույլտվությունը: Նա հերքել է այն տեղեկատվությունը, թե խորհրդային նախկին առաջնորդի հուշարձանը Գորիում տեղակայվելու է նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս