
Կապանում բնակարան է այրվել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 43 շենքում այրվում է բնակարան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի նկուղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.08-ին, մարվել՝ 11.13-ին:
Ամբողջությամբ այրվել է նկուղի դուռը և 2 խմ փայտ: