Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանը՝ Գեւորգ Կոստանյանի թեկնածության եւ իր նոր աշխատանքի մասին

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերին՝ կապված իր նոր աշխատանքի եւ Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրման հետ։

-Ինչպե՞ս եք վերաբերում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրմանը Գլխավոր դատախազի պաշտոնում։

-Կարեւորում եմ, որ հատկապես համակարգից է ընտրվել թեկնածուն, քանի որ նա արդեն ծանոթ է աշխատանքի առանձնահատկություններին եւ համակարգին ընդհանրապես։ Կարծում եմ կկարողանա կատարել իր առջեւ դրված խնդիրները։

-Ի՞նչ կարգավիճակ ու գործառույթներ է ունենալու միասնական քննչական մարմինը, արդեն հստակեցվե՞լ է։

-Ներկայումս ուսումնասիրում ենք տարբեր երկրներում համանման մարմինների կարգավիճակը, փորձը, այդ մարմիններին ներկայացված պահանջները։ Միաժամանակ արդեն սկսվել են անհրաժեշտ եւ այլ նորմատիվ ակտերի մշակման աշխատանքները։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձեւավորված մոտեցումների, արդյունքների մասին կտեղեկացնենք։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը։ Իսկ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նշանակել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս