
«Ոսկե» iPhone-ը eBay-ում վաճառվել է 10.000 դոլարով

eBay աճուրդում վաճառվել է ոսկե պատյանով Apple-ի նոր սմարթֆոնը` iPhone-5S-ը: Այս մասին հաղորդում է CNet-ը:
Սարքի վերջնական արժեքը կազմել է 10.1 հազար դոլար: Ըստ կայքի` սարքի անվանական արժեքը կազմում է 649 դոլար: Այն աճուրդի էր դրվել կիրակի կեսօրին:
Ոսկե պատյանով iPhone-ի համար ներկայացվել էր 51 հայտ: