
Պուտինին կարելի է վստահել. Բիլ Քլինթոն

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախկին (42-րդ, 1993-2001) նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և աջակցում է Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախաձեռնությանը.
«Պուտինին կարելի է վստահել, քանի որ նա ԱՄՆ-ի հետ նախկին պայմանավորվածություններում պահել է իր խոսքը: Պետք է տեսնել, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները:
Այդպիսի հարցերում անհրաժեշտ է աշխատել լավագույն արդյունքի հասնելու ուղղությամբ և սպասել վատագույնին: Սակայն ես չեմ կարծում, թե սարսափելի սխալ կլիներ նման հնարավորությունից չօգտվելը: Եվ ընդհանրապես, Պուտինը շատ խելացի է: Ես նրան շատ լավ գիտեմ»: