
Հարավային Օսիայում Ռուսաստանի «սահմանազատիչ քայլերը» սպառնալիք են ստեղծում «Բաքու-Սուփսա» նավթամուղի համար

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի ու Հարավային Օսիայի միջև ռուս սահմանապահների կողմից այսպես կոչված «սահմանազատիչ աշատանքներ» իրականացնելը սպառնալիք է ստեղծում «Բաքու-Սուփսա» նավթամուղի համար:
Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է փորձագետների ու քաղաքագետների հետ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման ժամանակ:
Փորձագետներն ընդգծել են, որ այդօրինակ «սահմանազատիչ աշխատանքների» հետևանքով Վրաստանի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող ստեղծում «Բաքու-Սուփսա» նավթամուղի մի մասը կարող է հայտնվել «օկուպացիոն գծից այն կողմ»:
Բիձինա Իվանիշվիլին իր հերթին հայտարարել է, որ իր կառավարությունն անում է ամեն հնարավոր բան՝ կանգնեցնելու համար այդ գործընթացը, դրան արձագանքում է արժանիորեն և այդ թեման բարձրացնում է բոլոր հանդիպումներում՝ իրազեկելով միջազգային հանրությանը:
Հիշեցնենք, որ 830 կիլոմետր երկարությամբ այդ նավթամուղը շահագործման է հանձնվել 1999 թվականի ապրիլին: