Թուրքիայի աշխարհագրական դիրքն ակտիվ դարձավ Ադրբեջանի համար, իսկ նրա գազը՝ Թուրքիայի համար. Դավութօղլու
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ Նյու Յորքում մասնակցել է Կասպյան ֆորումի աշխատանքներին: Իր ելույթում Դավութօղլուն նշել է, որ էներգետիկայի դիվերսիֆիկացումը հանդիսանում է Եվրասիայի միջև գործեր վարելու նոր եղանակ.
«Նոր տիպը կստեղի նոր ազդակ, և ԵՄ-ն ունի դրա կարիքը: Ես հուսով եմ, որ ԵՄ-ը կհասկանա գործեր վարելու նոր տիպի այժմեականությունը: Թուրքիայի աշխարհագրությունն ակտիվ դարձավ Ադրբեջանի համար, իսկ ադրբեջանական գազը՝ Թուրքիայի համար: Բնական պաշարներ գումարած աշխարհագրություն:
Մենք չենք տեսնում որևէ մրցակցություն: Սակայն մեր ընկերներն ու հարևանները ցանկանում են լինել դրա գոնե մասնիկը, ինչը նորույթ կդառնա զարգացող Եվրոպայի համար: Թուրքիան տարածաշրջանի խոշորագույն շուկան է և ստեղծում է արտադրողներից սպառողներին անցում:
«Հարավային գազային միջանցք» նախագիծը միավորում է մի շարք երկրների և կդառնա հուսալի հիմք՝ էներգետիկ ու քաղաքական ոլորտներում համագործակցության համար: Էներգետիկ միջանցքները քաղաքական կայունության կրողներ են: Մի շարք երկրների միավորող «Հարավային գազային միջանցքը» նշանակում է խաղաղություն ու կարգուկանոն դրանցում:
Թուրքիան էներգետիկ անվտանգությունը համարում է պարտադիր պայման: Թուրքիայի տնտեսությունն աճում է, իսկ երկրի ՀՆԱ-ն աճել է 4 անգամ: Կովկասյան տարածաշրջանը Բալկանների ու Միջերկրական ծովի հետ կապող խողովակաշարը կապահովի երկրների համագործակցությունը: Այդ նախագիծը, մասնավորապես, ավելի արդյունավետ է դարձնում Վրաստանի հետ համագործակցությունը»: