ՌԴ սահմանապահները ներողություն են խնդրել Զարուհի Փոստանջյանից
Aravot.am-ի փոխանցմամբ` «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ կուսակցության ներկայացուցիչների առաջ փակված Մեղրի-Երեւան ավտոճանապարհը վերջապես ռուս սահմանապահները բացել են, եւ տիկին Փոստանջյանը շարժվում է դեպի մայրաքաղաք: Նա Aravot.am-ի հետ զրույցում նոր մանրամասներ է պատմել իրենց հետ կատարված միջադեպից:
ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Միրզոեւը Զարուհի Փոստանջյանին դեպքի հետ կապված բացատրություններ է տվել. «Իրենք ասացին, որ ներողություն են խնդրում եւ պատրաստ են անմիջապես փոխհատուցել՝ մեր վնասված տեսախցիկի համար: Բայց մենք ասացինք, որ պետք է մեզանից առաջին հերթին միջադեպի համար պաշտոնապես ներողություն խնդրեն, երկրորդը՝ փոխհատուցում տրամադրեն՝ մեզ պատճառած վնասի համար եւ երրրորդը՝ պատասխանատվության կանչեն իրենց այն զինծառայողին, ով այդ պահին այդտեղ ծառայություն է իրականացրել: Այս պահին մեր պահանջները այդ 3-ն են: Իրենք պետք է գործին պաշտոնական ընթացք տան, ոչ թե իրենց կողմից հնչեն բանավոր հայտարարություններ»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: