Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական արտադրության դեսանտի մարտական մեքենաներով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական արտադրության արդիականացված դեսանտի մարտական մեքենաներով: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա ռազմական աղբյուրները:

Վերջիններս ընդգծել են, որ ադրբեջանական կողմը տվյալ հարցով ներկայումս բանակցում է Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ: Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր Նիժնի Տագիլ քաղաքում ծանոթացել են դեսանտային նոր մեքենաների մարտական որակի հետ:

Դրանց ցուցադրումն իրականացվել է դաշտային պայմաններում, մարտական մեքենաներն իրականացրել են տարբեր մանևրներ ու կրակոցներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30