
Վրաստանում կոչ են անում վերանայել «չերքեզների ցեղասպանության» ճանաչման որոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական «Պատմական ժառանգություն» հասարակական կազմակերպությունը հայտնի պրոֆեսորների, սոցիոլոգների ու քաղաքագետների հետ համատեղ այսօր Թբիլիսիում անցկացված կոնֆերանսում հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը կվերանայի 1763-1864 թվականների «չերքեզների ցեղասպանության» ճանաչման վերաբերյալ 2011 թվականին նախկին իշխանությունների կայացրած որոշումը:
Կոնֆերանսում ունեցած իրենց ելույթներում մասնակիցները դիտարկել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակարգի դրդապատճառները՝ կապված չերքեզական հարցի և ընդհանրապես Հյուսիսային Կովկասի հետ:
Նրանք ընդգծել են, որ «չերքեզների ցեղասպանության» ճանաչումը եղել է Սաակաշվիլիի որոշումը, որը դրանով իսկ Ռուսաստանին մեղադրել է սարսափելի գործողությունների մեջ և էլ ավելի է վատթարացրել երկու երկրների փոխհարաբերությունները: