
Ուկրաինան պատրաստ է միանալ Մաքսային միությունում գործող գրեթե 70 համաձայնագրի. Նիկոլայ Ազարով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան միջին հաշվով կարող է միանալ 70 համաձայնագրի, որոնք գործում են Մաքսային միությունում: Այս մասին Աստանայում Բելառուսի վարչապետ Միխայիլ Միասնիկովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը.
«Մենք պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ: Մասնավորապես, մենք պատրաստ ենք դիտարկել և միանալ գրեթե 70 համաձայնագրի, որոնք գործում են Մաքսային միությունում»:
Սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը: Ուկրաինան պլանավորել է այդ համաձայնագիրը ստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում: