Բաժիններ՝

ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով տեսուչները ժամանել են Բեյրութ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով տեսուչներն այսօր ժամանել են Բեյրութ և մոտակա ժամերին կմեկնեն Սիրիա՝ շարունակելու համար քիմիական զենքի կիրառման հետաքննումը:

Խումբը գլխավորում է շվեդ պրոֆեսոր Օկե Սելստրյոմը: ՄԱԿ-ի փորձագետներն այսօր Բեյրութից կմեկնեն Դամասկոս: Սովորաբար Բեյրութի միջազգային օդանավակայանից Դամասկոս տանող ճանապարհը կազմում է մինչև 6 ժամ:

Սակայն, ինչպես հայտնում են սիրիական ԶԼՄ-ները, ամեն ինչ կախված կլինի առկա իրադրությունը և առաջնահերթությունը տրվելու է փորձագետների անվտանգության ապահովմանը: Փորձագետները պետք է հետաքննեն Սիրիայում քիմիական զենքի կիրառման առնվազն 6 դեպքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս