Բաժիններ՝

Մայքլ Ջեքսոնի ընտանիքը պահանջել է 290 միլիոն դոլարի փոխհատուցում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մայքլ Ջեքսոնի ընտանեկան փաստաբան Բրայան Փենիշը հանգուցյալ երգչի վերջին համերգների կազմակերպիչ-ընկերություն AEG Live-ից երեկ պահանջել է 290 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել նրա մորն ու երեխաներին:

Այս մասին նա հայտարարել է Լոս Անջելեսի դատարանում՝ հանդես գալով «Քեթրին Ջեքսոնն ընդդեմ AEG Live-ի» դատական գործընթացում: Փաստաբանի խոսքերով՝ հենց այդ կազմակերպությունն է մեղավոր երգչի մահվան մեջ, քանի որ հենց նա է վարձել անորակ բժշկի՝ Կոնրադ Մյուրեյին, ով Ջեքսոնին տվել է պրոպոֆոլի մահացու չափաբաժին:

Դատավարությունը մեկնարկել է այս տարվա ապրիլին: Ջեքսոնի ընտանիքը վերջապես պաշտոնապես հնչեցրեց փոխհատուցման չափը: Ավելի վաղ նշվում էր, թե խոսքը գնում է 40 միլիարդ դոլար պահանջելու մասին: Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս