
Զիմբաբվեում որսագողերը ցիանակալիումով թունավորել են 81 փղի

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Զիմբաբվեում որսագողերը ցիանակալիումով թունավորել են 81 փղի: Դա երկրի պատմության մեջ այդ կենդանիների միաժամանակ զանգվածային սպանության խոշորագույն դեպքն է: Աղետը տեղի է ունցել Զիմբաբվեի «Խվանգե» ազգային խոշորագույն պարկում:
Փղոսկրով տարված որսագողերը ցիանակալիումը լցրել են խմելու ջրով ամբարի մեջ, որից օգտվում են փղերը: Դա հանգեցրել է նաև այլ՝ ավելի փոքր կենդանիների ու գիշատիչների սատկելուն, որոնք նույնպես օգտվել են թունավորված ջրից:
Կենդանիների սպանության գործով ձերբակալվել է 9 ենթադրյալ որսագող, նրանց ձերբակալել են պարկի այն հատվածում, ուր պահվել են փղոսկրի պաշարները: Սեպտեմբերի սկզբին էլ դարձյալ «Խվանգեում» կալանավորվել էր 5 մարդ, որոնց կասկածում էին նույն վայրում ցիանակալիումի միջոցով ավելի քան 40 փիղ թունավորելու մեջ: