Նեթանյահուն ՄԱԿ ԳԱ-ում Ռոուհանիի ելույթը որակել է որպես «ցինիկ ու կեղծավոր»

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ունեցած ելույթը՝ այն որակելով որպես «ցինիկ ու կեղծավոր».

«Դրանով իսկ Թեհրանը փորձում է ժամանակ շահել միջուկային զենք ստեղծելուն առնչվող իր պլաններն իրագործելու համար: Դա ցինիկ ելույթ էր, լրիվ կեղծավոր: Իրանից սպասում ենք ոչ թե խոսքեր, այլ՝ կոնկրետ գործողություններ»:

Նշվում է, որ Ռոուհանիի ելույթից առաջ Նեթանյահուն իսրայելական պատվիրակությանը կարգադրել էր բոյկոտել Իրանի նախագահի ելույթը: Նրա գրասենյակը հայտարարել էր, որ իսրայելական պատվիրակություններն Իրանի առաջնորդների ելույթներին ներկա կգտնվի այն ժամանակ, երբ նրանք կդադարեն հերքել Հոլոքոսթը, կոչեր հնչեցնել հրեական պետության ոչնչացման մասին և կճանաչեն Իսրայելի՝ գոյություն ունենալու իրավունքը:

Իր ելույթից քիչ անց Ռոուհանին հարցազրույց էր տվել ամերիկյան CNN հեռուստաալիքին, որում ընդգծել էր, որ հրեա ժողովրդի դեմ նացիստների գործած հանցանքն արժանի է պախարակման ու դատապարտման:

Տեսանյութեր

Լրահոս