Բաժիններ՝

Ռոբերտ Ամիրխանյանը` Աղասի Այվազյանի այրուն. «Նրա մտքով ֆանտազիաներ են անցնում»

Աղասի Այվազյանի այրին`Գրետա Վերդիյանը որոշել է դատի տալ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին «Երազ իմ երկիր հայրենի» երգի համար, քանի որ իր խոսքով` բառերը Աղասի Այվազյաննին են: Դրանից բացի տիկինը ասել է, որ փողոցում հանդիպելով Ռոբերտ Ամիրխանյանին, նա իրեն ասել է՝ «եթե տղամարդ լինեիր`մռութդ կջարդեի»… Aravot.am-ը Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից հետաքրքրվեց արդյո՞ք նման բան եղել է, թե ոչ. «Եթե ես ձեզ ասեմ, որ Անգլիայի թագուհու վզի ադամանդակուռ շղթան ես եմ նվիրել, դուք ինչ կասե՞ք: Կասեք ապացուցիր, թե՞ կհավատաք: Նրա մտքով ինչ-որ ֆանտազիաներ են անցնում, ինչ-որ բաներ է հորինում, տարրական ապացույցներ չի կարող ներկայացնել, մասնավորապես այն, որ Աղասի Այվազյանն իր կյանքում որեւէ բանաստեղծություն գրե՞լ է, թե ոչ: Նա առհասարակ չի կարողանում բացատրել, թե ինչու Աղասի Այվազյանը իր կենդանության օրոք նման հարց չի բարձրացրել, ինչու է հիմա կինը նման բան ասում, այն դեպքում, երբ ես երգը գրել եմ 1972 թվականին, նկարահանվել է այդ ֆիլմի մեջ ու վերջացել է: Ու՞ր էր ինքը այդ ժամանակ, թող նրա կենդանության ժամանակ նման հարց բարձրացներ, ինչու է մահից հետո խոսում: Թող ներկայացնի որեւէ բանաստեղծություն, որ Աղասի Այվազյանն է գրել, կամ` հենց այդ երգի բառերը, թե որտեղ է տպված, ինչպես է գրված, որի վրա էլ ես երաժշտությունն եմ գրել…»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս