ԵՄ-ի դատարանը Թուրքիայի քաղաքացիներին մերժել է առանց վիզայի իր տիրույթ մուտք գործելու հարցում
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դատարանը (ECOJ) հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիներին հատկացնել ԵՄ-ի երկրներ առանց վիզայի մուտք գործելու իրավունք: Այդ մասին նշված է Թուրքիայի քաղաքացուհի Լեյլա Դեմիրքանի գործի վերաբերյալ կայացված դատավճռում.
«Թուրքիայի քաղաքացիներն իրավունք չունեն առանց վիզայի մուտք գործել ԵՄ-ի անդամ երկրների տարածք՝ ծառայություններ ստանալու նպատակով»: Այս պատմությունը սկսվել է դեռևս 2007 թվականին, երբ Գերմանիան մերժեց 14-ամյա Դեմիրքանին, ով ցանկանում էր մեկնել այդ երկիր՝ իր մոր ու խորթ հոր մոտ:
Նրա ընտանիքը նախ Գերմանիայում դիմեց դատարան, ապա՝ նաև ԵՄ-ի դատարան, որը համաձայնվել էր թուրքական կողմի փաստարկների հետ նմանատիպ նախորդ վեց դեպքերում: