Բաժիններ՝

Հին աշխարհի պատերազմները նպաստել են երկրների զարգացմանը. Nature News

Nature News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի մի շարք ինստիտուտների մաթեմատիկոսները, բնապահպանները և էվոլյուցիոն գործընթացների մոդելավորման գծով մասնագետները հաստատել են, որ հին աշխարհի պատերազմները նպաստել են երկրների զարգացմանը:

Հետազոտողները ստեղծել են մ.թ.ա 1500 թվականից մինչև մ.թ 1500 թվականն ընկած ժամանակահատվածում (3000 տարի) Եվրասիայի ու Աֆրիկայի պատմության մաթեմատիկական մոդելը, ինչն էլ իր արտացոլումն է գտել Proceedings of the National Academy of Sciences պարբերականում:

Մոդելը հենված է երկու մայրցամաքների աշխարհագրական քարտեզի վրա, որը բաժանել են 100х100 չափերով վանդակների, որոնցում նրանք նշել են տարբեր պարամետրեր՝ ծովի մակարդակից բարձրություն, տեղանքի տիպը (անապատ կամ ջրառատ գոտի) և գյուղատնտեսության առկայություն:

Հեղինակներն ընդգծում են, որ իրենց հաջողվել է ցույց տալ, որ կայսրությունների չափերը մեծացվել են ավելի կատարյալ զենքի հայտնվելուց և զինված բախումների արագանալուց հետո (մոնղոլական ցեղերի մոտ հեծելազորի ձևավորումը հանգեցրեց սահմանների ընդլայնմանը): Նշվում է, որ գիտնականների առաջարկած մոդելը բավական մոտ է Civilization հանրահայտ համակարգչային խաղին:

pic_f6deb6ed71a7c471d995ccc98ed1aa6b

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս