Բաժիններ՝

«Մուսուլման եղբայրները» ապօրինի են համարում կազմակերպությունը ցրելու մասին եգիպտական դատարանի որոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Մուհամմեդ Ալի Բաշարը ապօրինի է որակել Կահիրեի դատարանի կայացրած որոշումը՝ կապված Եգիպտոսում կազմակերպության գործունեությունն արգելելու հետ:

Բաշարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հասարակական կազմակերպությունների գործերը դիտարկում են վարչական դատարանում և ոչ թե արտակարգ նիստերում: Նա «Մուսուլման եղբայրների» ցրումը որակել է որպես քաղաքական դրդապատճառներով ընդունված որոշում՝ ընդգծելով, որ դա ոչինչ չի փոխի, և որ կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունը:

Երկուշաբթի եգիպտական դատարանն արգելել էր «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի գործունեությունը, զրկել էր նրան ոչ կոմերցիոն հասարակական կազմակերպության կարգավիճակից, ինչպես նաև նրան պատկանող ողջ սեփականությունից:

Արգելքի տակ էին հայտնվել նաև իսլամական կազմակերպության հիմնադրամների ու տարբեր կառույցների ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկները: Նշվում է, որ դա «Մուսուլման եղբայրների» պատմության մեջ արդեն երրորդ արգելքն է իսլամական կազմակերպության գործունեության վրա: Նախորդ երկու դեպքերն արձանագրվել են 1948 և 1954 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս