Բաժիններ՝

Սահակաշվիլին Վրաստանի կառավարությանը կոչ է արել «պոչ չշարժել» Ռուսաստանի առջև

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի կառավարությանը կոչ է արել «պոչ չշարժել» Ռուսաստանի առջեւ, հաղորդում է «Грузия Online»-ը:

Մեկնաբանելով Ցխինվալի հետ սահմանամերձ Դվանի գյուղում իրավիճակը` նա նշել է, որ Վրաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է պաշտպանեն երկրի շահերը:

«Մի քանի ամսվա ընթացքում մենք կորցրեցինք գյուղատնտեսական մեծ հողատարծքների նկատմամբ վերահսկողությունը եւ, ընդ որում, այդ մասին ոչ ոք չիմացավ: Դա այնպես արվեց, որ Ռուսաստանը քաղաքական ոչ մի գին չվճարի: Հաճախ էին ասում` ամեն ինչի պատճառն այն է, որ Պուտինն ինձ տանել չի կարողանում: Հիմա մենք համոզվեցինք, որ ծրագրված հարձակում է լինում Վրաստանի ինքնիշխան սահմանների վրա` անկախ նրանից, թե ով է Վրաստանում իշխանության ղեկին»,-հայտարարել է Սահակաշվիլին: Իր դիրքերը պաշտպնելու տեսակետից Վրաստանի միակ շանսը նա համարել է միջազգային աջակցության պահպանումը:

Ուշագրավ է, որ այս հայտարարությունը Սահակաշվիլին արել է ԱՄՆ այցի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս