
Բաքվում մեկնարկել են Eternity 2013 զորավարժությունները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում մեկնարկել է համակարգչային աջակցությամբ Eternity 2013 (Հավերժություն 2013) հրամանատարա-շտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ը:
Զորավարժություններին մասնակցում են թուրք, վրացի և ադրբեջանցի զինծառայողները: Վարժանքներն ավարտվելու են սեպտեմբերի 27-ին: Դրանք անցկացվում են արտահանման հիմնական նավթամուղերի ու գազամուղերի պաշտպանման սցենարով:
Զինծառայողներից բացի, թուրքական կողմից վարժանքներին մասնակցում են նաև BOTAŞ պետական ընկերության ներկայացուցիչները: Eternity վարժանքներն անցկացվում են ամեն տարի՝ հերթականությամբ մասնակից յուրաքանչյուր երկրում: