Բաժիններ՝

Տավուշի մարզի հաշմանդամներից 22-ին այս տարի տրվել են վերականգնողական պարագաներ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության փոխանցմամբ` ինչպես ամեն տարի, 2013 թվականի ընթացքում նույնպես մարզում բնակվող հաշմանդամների համար իրականացվել են վերականգնողական միջոցառումներ:

Մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի, համայնքապետարանների և «Հույսի կամուրջ» հ/կ-ի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի մասնաճյուղերի համագործակցված աշխատանքի արդյունքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Փյունիկ» հ/կ-ի անմիջական աջակցությամբ մարզի 22 հաշմանդամների տրամադրվել են համապատասխան վերականգնողական պարագաներ (հաշմանդամության սայլակներ, հենակներ, օրթոպեդ կոշիկներ, ձեռնափայտեր և այլն), ինչպես նաև 13 առողջարանային ուղեգիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս