«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով հետաքրքրված են ռուսական ու ղազախական ընկերությունները. Ռովնագ Աբդուլաև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցայժմ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով արտահանվել է 8.6 միլիոն տոննա թուրքմենական նավթ: Այս մասին նշված է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հոդվածում:

ԲԹՋ-ով թուրքմենական նավթի փոխադրումը մեկնարկել է 2010 թվականի հուլիսին: Աբդուլաևի խոսքերով՝ ԲԹՋ-ն մեծ կարևորություն ունի Կասպյան տարածաշրջանի երրորդ երկրների նավթի փոխադրման համար:

Աբդուլաևն ընդգծել է, որ վերջին շրջանում ԲԹՋ-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ղազախական ու ռուսական ընկերությունները: ԲԹՋ-ով նավթի օրական փոխադրման հզորությունը կազմում է 1.2 միլիոն բարել:

Տեսանյութեր

Լրահոս