
Իրաքում պայթյուններ են գրանցվել մզկիթի մոտ. կա 18 զոհ

The Daily Star-ի փոխանցմամբ` երեկ երկու պայթյուն է գրանցվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս ընկած (սուննի) մզկիթի մոտ: Ահաբեկչությունն իրականացվել է Բաղդադից 110 կիլոմետր հեռավորության վրա ընկած Սամարրա քաղաքում, որը գերազանցապես բնակեցված սուննիներով:
Պայթյունների պահին մզկիթը լեցուն է եղել հավատացյալներով, որոնք հավաքվել էին ուրբաթօրյա աղոթքի: Պայթյունների հետևանքով զոհվել է 18 և վիրավորվել է 21 մարդ: Ռումբերը թաքցված են օդորակիչներում: Նույն եղանակով նախորդ ուրբաթ պայթյուն էր իրականացվել Բաակուբե մզկիթում, երբ զոհվել էր 33 մարդ: