Բաժիններ՝

83-ամյա Ջորջ Սորոսն ամուսնանալու է երրորդ անգամ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ով նախորդ ամիս նշեց իր ծննդյան 83-ամյակը, ամուսնանալու է երրորդ անգամ: Այս մասին երեկ հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները: Հանդիսավոր արարողությանը հրավիրված են հայտնի քաղաքական գործիչներ ու գործարարներ, այն տևելու է երեք օր:

Ֆինանսիստի ընտրյալը 42-ամյա Տամիկո Բոլտոնն է, ով ավելի վաղ համացանցում զբաղվել է սննդային հավելումների առևտրով, իսկ ավելի ուշ հիմնել է իր ընկերությունը: Սորոսն ու Բոլտոնը ծանոթացել են 2008 թվականին: Նրանց նշանադրության մասին հայտարարվել է նախորդ տարվա օգոստոսին: Forbes-ը Սորոսի կարողությունը գնահատում է 20 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս