Բաժիններ՝

Roshen-ի արտադրանքի հարցը դեռ չի լուծվել. Գենադի Օնիշչենկո

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար բժիշկ, Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ուկրաինական Roshen հրուշակեղենի ընկերությունից դեռ չի ստացել պահանջած փաստաթղթավորումը.

«Այդ աշխատանքը դեռ առաջ չի գնում: Մենք դեռ միայն կարդում ենք արտադրողների շատ պաթոսային հայտարարությունները Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Ուկրաինան ցայժմ չի ներկայացնրել Roshen ընկերության չորս գործարանի վերաբերյալ փաստաթղթավորման ողջ ծավալը»:

Роспотребнадзор-ը այդ չորս գործարանի արտադրանքի ներկրման վրա արգել է դրել այս տարվա հուլիսի վերջին: Օնիշչենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի ու Բելառուսի միջև իրականացվում է դրական համագործակցություն ապրանքների որակի վերահսկման և անորակ արտադրանքի վերաարտահանման կանխման հարցում: Օնիշչենկոն հիշեցրել է, որ Բելառուսի միջով իրականացվում է այլ երկրների մի շարք ապրանքների և մասնավորապես կաթնամթերքի վերաարտահանում:

Նշվում է, որ Մոսկվան դժգոհ է բելառուսական կաթնամթերքի որակից: Մոլդովական գինու հետ կապված` Օնիշչենկոն հայտարարել է, որ երբ մոլդովական կողմը բացատրություններ կտա ազգային արտադրանքի անվտանգության և որակի վերահսկման ազգային համակարգի ստեղծման շուրջ, այդ ժամանակ էլ կսկսվի մոլդովական արտադրանքի` ռուսական շուկա վերադառնալու ժամկետի հաշվարկը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս