Բարաք Օբաման Հասան Ռոուհանիին հասցեագրած նամակում խոստացել է Թեհրանի վրայից հանել պատժամիջոցները. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին հասցեագրած նամակում խոստացել է Թեհրանի վրայից հանել պատժամիջոցները, եթե վերջինս կատարի պարտավորություններն ու ձերբազատվի միջազգային հանրության հետ համագործակցությունում անորոշությունից:

Այս մասին թերթին հայտնել է ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչը: Նախօրեին Իրանի նախագահը դրականորեն է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը` կապված Իրանի միջուկային ծրագրի կարգավորման եղանակների հետ: Ռոուհանին ընդգծել է, որ նամակի տոնը եղել է դրական և կառուցողական:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ չի դիտարկում Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները վերացնելու հարցը` կապված այդ երկրի նախագահի այն հայտարարության հետ, թե իրենք պատրաստ են միջուկային խնդրի շուրջ բանակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս