Բաժիններ՝

Նյու Յորքի տներից մեկում հայտնաբերվել է 850 օձ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Նյու Յորքի նահանգի տներից մեկում հայտնաբերվել է 850 օձ, որոնց թվում եղել են նաև այնպիսի տեսակներ, որոնց պահելն արգելված է մասնավոր անձանց համար: Հարյուրավոր օձերի իր տան նկուղում պահել է Շիրլի քաղաքի բնակիչ Ռիչարդ Պարինելոն, ով աշխատում է կենդանիների պաշտպանության քաղաքային ծառայությունում:

Իրավապահ մարմինների տվյալներով` Պարինելոն զբաղվել է սողունների ու երկկենցաղների ապօրինի առևտրով: Նկուղում հայտնաբերված օձերի թվում եղել են նաև բիրմայական (մուգ վագրային) պիթոններ, որոնց երկարությունը կարող է հասնել մի քանի մետրի և որոնց պահելը մասնավոր անձանց կողմից արգելված է Նյու Յորք նահանգում: Պարինելոն տանը պահել է նաև կրիաներ:

Պարինելոն մեղադրվում է վտանգավոր կենդանիներ պահելու նահանգային օրենքը խախտելու, ինչպես նաև առանց համապատասխան լիցենզիայի, տանը բիզնես վարելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս