Ուկրաինան վիթխարի կորուստներ կկրի Մաքսային միությանն անդամակցելու պարագայում. Կարլ Բիլդտ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, ելույթ ունենալով Յալթայի 10-րդ ֆորումում, հայտարարել է, որ Ուկրաինան վիթխարի կորուստներ կկրի Մաքսային միությանն անդամակցելու պարագայում: Այս մասին հայտարարել է ֆորումի մամլո ծառայությունը:

Բիլդտը գնահատական է տվել Մաքսային միությանն ու ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության տնտեսական էֆեկտի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ առաջին դեպքում Ուկրաինայի ՀՆԱ-ին սպասում է վիթխարի անկում, իսկ երկրորդ դեպքում` պատշաճ աճ:

Բիլդտը մանրամասնել է, որ Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցելը կհանգեցնի նրա ՀՆԱ-ի 40 տոկոսանոց անկմանը, մինչդեռ ԵՄ-ին միանալու դեպքում Ուկրաինայի ՀՆԱ-ն կաճի 12 տոկոսով: Ըստ Բիլդտի` դեպի Եվրոպա ճանապարհը թվում է ավելի երկար է, քան` դեպի արևելք ճանապարհը, սակայն այն ավելի շահավետ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30