Թուփակ Շակուրի մասին ֆիլմ է նկարահանվելու
Entertainment Weekly-ի փոխանցմամբ` Morgan Creek Productions և Emmett/Furla Films ընկերությունները պլանավորել են գեղարվեստական ֆիլմ նկարահանել Թուփակ (2PAC) Շակուրի մասին: Ֆիլմի պրոդյուսերի դերում հանդես է գալու հանգուցյալ երաժշտի մայր Աֆենի Շակուրը:
Դեռ հայտնի չէ, թե ով է զբաղվելու ֆիլմի ստեղծմամբ, ինչպես նաև հայտնի չէ, թե ով է կատարելու գլխավոր հերոսի դերը: Ընդ որում, ենթադրվում է, որ նկարահանումներն անցկացվելու են 2014 թվականին, Ատլանտայում: 2010 թվականի ամռանը նույնպես տեղեկատվություն հայտնվեց այն մասին, թե ֆիլմ է նկարահանվելու Շակուրի մասին, սակայն դա տեղի չունեցավ:
Թուփակ Շակուրը սպանվել է 1996 թվականին, Լոս Անջելեսում: Այդ ժամանակ նա 25 տարեկան էր: Շակուրը ցայժմ համարվում է բոլոր ժամանակների ամենահաջող ռեպ կատարողներից մեկը (2010 թվականի դրությամբ աշխարհում վաճառվել է նրա ալբոմների ավելի քան 75 միլիոն օրինակ): Իր կյանքի ընթացքում ռեպերը թողարկել է ստուդիական հինգ սկավառակ, ևս վեցը` վաճառքում հայտնվել է նրա մահվանից հետո: