Սուխումում ռուս դիվանագետի սպանության գործով կասկածյալին ձերբակալել են Վրաստանում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որին կասկածում են Աբխազիայում ռուս դիվանագետի սպանության մեջ: Այս մասին հայտնել է ուժային կառույցներում եղած աղբյուրը:

Վերջինիս խոսքերով՝ տղամարդուն ձերբակալել են Աջարիայում: Աղբյուրը սակայն չի հայտնել ձերբակալման մանրամասները, ինչպես նաև չի ներկայացրել ձերբակալվածի անձնական տվյալները: Ամենայն հավանականությամբ, ձերբակալվածը չեչեն է, ով փորձել է Վրաստանի տարածքով փախչել դեպի Թուրքիա:

Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար, փոխհյուպատոս Դմիտրի Վիշերնևն ու նրա կին Օլգա Վիշերնևան սպանվել են սեպտեմբերի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս