28 օրում Սիրիայում սպանվել է 2545 մարդ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին Ասադի վարչակարգի ուժերի կողմից իրականացված քիմիական զենքի հարձակմանը հաջորդած մոտ մեկ ամսվա ընթացքում Սիրիայում սպանվել է ավելի քան 2500 մարդ:
Այսպիսի տվյալներ է ներկայացրել Սիրիայի Տեղական կոորդինացման հանձնաժողովը: Վերջինս ընդգծել է, որ այդ 28 օրվա ընթացքում Սիրիայում սպանվել է 2545 մարդ: Նրանցից ավելի քան 1300-ը հանդիսանում են քիմիական զենքի հարձակման զոհեր:
2011 թվականի մարտից Սիրիայում չդադարող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 100.000 մարդ: