
Արևաշող գյուղում անասնագոմ է այրվել

Սեպեմբերի 18-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղի «Տոխոլաշեն» կոչվող թաղամասում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևաշող գյուղի 5-րդ փողոցում՝ Ռ.Խ.-ին պատկանող անասնագոմի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.53-ին, մարվել՝ 05.00-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՓՋ-ի ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կոնստրուկցիաները (50 քմ) և այնտեղ պահեստավորված 150 հակ անասնակեր: