Բաժիններ՝

Մեզ մոտ ընթանում է պատերազմի նոր տեսակ. Բաշար Ասադ

Ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իրեն դիմակայող ընդդիմության մինչև 90 տոկոսը հանդիսանում են ահաբեկիչներ.

«Մեզ մոտ չի ընթանում քաղաքացիական պատերազմ: Մեզ մոտ պատերազմ է: Դա պատերազմի նոր տեսակ է: Ընդհատակյա ահաբեկիչների 80-90 տոկոսն ընդհատակյա ահաբեկիչներ են: Խոսքն «Ալ-Քաիդայի» ու նրա բաժանմունքների մասին է:

Հակամարտության ընթացքում կառավարական զորքերը տվել են 15.000 սպանված, զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ՝ հիմնականում ահաբեկչական հարձակումների ու մահապարտ-ահաբեկիչների պատճառով»:

Ասադը հավելել է, որ Սիրիան կողմ է ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով տեսուչների վերադարձին. «Մենք նրանց կոչ ենք անում վերադառնալ՝ հետաքննություն անցկացնելու համար: Մեզ մոտ շատ վայրեր կան, ուր անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն: ՄԱԿ-ի տեսուչները պետք է հետազոտեն, թե ով և ինչպես է օգտագործել քիմիական զենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30