
Ասադը դեռ չի կողմնորոշվել առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու հարցում

Ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել 2014 թվականի մայիսին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու հարցում:
Նա հայտարարել է, որ դեռ շատ վաղ է այդ մասին խոսելը, և որ ինքն այդ կապակցությամբ որոշում կընդունի ընտրություններից առաջ: Հարցազրույցի ժամանակ Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին՝ կապված «Ժնև 2» կոնֆերանսի կազմակերպմանը խոչընդոտելու մեջ.
«Մենք ի սկզբանե աջակցել ենք ժնևյան գործընթացի անցկացմանը, երբ ՄԱԿ-ի պատվիրակները ժամանեցին Սիրիա: Դրան խոչըդոտել են ոչ թե Ռուսաստանն ու Չինաստանը, այլ՝ ԱՄՆ-ը»: