«Իսկ դուք կապրեի՞ք նման պայմաններում» (լուսանկարներ)

74-ամյա Բուրաստան տատիկի խոնարհ ու անհուսության մատնված հայացքի մեջ երևացող առաջին ու միակ հարցն էր. «Իսկ դուք կապրեի՞ք նման պայմաններում»: Անմարդկային պայմաններում բնակվող երկու ծեր կանայք` Բուրաստան տատիկն ու իր 94-ամյա մայրը, չունեն ո՛ չ հարազատ, ո՛չ բարեկամ, ո՛չ օգնող ձեռք: Վերջերս տեղի ԶԼՄ-ների լուսաբանումից հետո քաղաքի մի շարք երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին օգնել ընտանիքին: Գյումրիի «Բարեգործական ջոկատը» սեպտեմբերի 18-ին այցելեց Դավոյանների ընտանիք: Այցելության պահին ընտանիքի մեծը, Բուրաստան տատիկի մայրը, տանը չէր. «Հարևաններն օգնեցին, որ մորս տեղափոխենք կողքի տուն, լողացնենք, հետ բերենք»,-նշեց Բուրաստան տատիկը:

Այն, ինչ տեսան ջոկատի կամավորները, պարզապես աննկարագրելի էր. տարրական պայմաններից զուրկ մի ցուրտ տնակ, որտեղ կար երկու մահճակալ, մի սեղան ու կոտրված մի քանի տաշտակներ: Ջոկատի կամավորների այն հարցին, թե ընտանիքի խնդիրների լուսաբանումից հետո որևէ կառույց հետաքրքրվե՞լ է Դավոյանների ընտանիքին օգնելու հարցով, թե ՞ ոչ,  Բուրաստան տատիկը կծկտուր  պատասխաններ տվեց ու ասաց, որ մարզպետարանից են եկել, սակայն ինչպես պարզվեց տատիկի պատասխաններից` եկել էին ուղղակի տեղյակ պահելու, որ իրենց ընտանիքը բնակարան ստացողների ցուցակներից դուրս է մնացել` միակ տղայի անձնագրի պատճեի ժամկետանց լինելու պատճառով, ով արդեն մոտ 10 տարի է, ինչ Հայաստանից հեռացել է ու իր մասին ոչ մի անգամ լսել չի տվել:

Gyumri (3)

Gyumri (4)

Gyumri (6)

«Մայրս կույր է, ես էլ երկրաշարժին գլխի վիրահատություն եմ տարել»,-նշեց Բուրաստան տատիկը: Ցուրտ տնակում չկար ո՛չ սպասք, ո՛չ  ծածկոց, ո՛չ  էլ տաք հագուստ: Տատիկը նաև նշեց, որ նույնիսկ կոշիկ չկա հագնելու, իսկ տնակն այնքան ցուրտ է, որ տանն էլ կոշիկներով է ման գալիս:  Ընտանիքի միակ ու առաջնային խնդիրը տուն չունենալն է: Տատիկի հետ խոսելիս ջոկատի կամավորները մի քանի տարբերակներ առաջարկեցին խնդիրը ժամանակավորապես լուծելու համար, մինչ վերականգնվի բնակարան ստանալու իրավունքը: Որոշվեց կազմակերպել իրավաբանական խորհրդատվություն տեղի իրավաբանների հետ, ովքեր պատրաստակամ են օգնել ընտանիքին, որպեսզի Դավոյանները վերականգնեն բնակարան ստանալու իրավունքը: «Բնակարան ստանալու իրավունքի վերականգնումից հետո էլ  հարկավոր կլինի հետևողական լինել, որպեսզի այս հարցն էլ շատ այլ հարցերի պես «հետոյի չթողնեն»,- նշեցին ջոկատի կամավորները:

Gyumri (5)

Gyumri (1)

Gyumri (2)

Գյումրի

Տեսանյութեր

Լրահոս