Քիմիական զենքը ցայժմ գտնվում է Սիրիայում գործող ահաբեկիչների ձեռքում. Իրանի արտգործնախարար
Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին երեկ տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ունի տեղեկատվություն, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը մասնակից են զինված ընդդիմության զինյալները, որոնք ցայժմ ունեն նմանատիպ զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ):
Նա ընդգծել է, որ Իրանը դատապարտում է ԶՈԶ-ի կիրառումը՝ անկախ նրանից, թե ով է կիրառել նրան և ով է դարձել տուժած կողմ: Դիվանագետը նաև ընդգծել է, որ քիմիական զենքը ցայժմ գտնվում է Սիրիայում գործող ծայրահեղականների ու ահաբեկիչների ձեռքում, ինչը սպառնալիք է ոչ միայն Սիրիայի համար:
Նշվում է, որ Զարիֆն Իրանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջին անգամ է հարցազրույց տալիս օտար հեռուստաալիքին: