ԱԷՄԳ-ը չի կարող հաստատել, որ Իրանը միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ. Ամանո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը չի կարող հաստատել, որ Իրանը միջուկային նյութերն օգտագործել է բացառապես խաղաղ նպատակներով: Այս մասին ԱԷՄԳ-ի գլխավոր կոնֆերանսի ժամանակ հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն.

«Գործակալությունը շարունակում է ստուգել հաշվի չառնված միջուկային նյութերը՝ համաձայն երաշխիքների մասին համաձայնագրի: Սակայն Իրանը չի իրականացնում անհրաժեշտ համագործակցություն, որպեսզի հնարավորություն տա ստուգել չհայտարարված նյութերի ու գործունեության բացակայությունը:

Այդ պատճառով էլ գործակալությունը չի կարող եզրակացնել, որ բոլոր միջուկային նյութերը գործածվում են խաղաղ նպատակներով»:

Ամանոն հավելել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի պատկերացումները սահմանափակ են՝ ընդգծելով, որ իրենք չեն կարողացել ԿԺԴՀ-ում համապատասխան ստուգումներ անցկացնել՝ սկսած 2009 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս