Իրանը կճանաչի Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված յուրաքանչյուր նախագահի. Հասան Ռոուհանի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հայտարարել է, որ Իրանը կճանաչի Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված յուրաքանչյուր նախագահի.

«Ում օգտին էլ որ քվեարկեն Սիրիայի քաղաքացիները, մենք կհամաձայնվենք դրա հետ: Իրանը ժողովրդի իրավունքին աջակցում է ամենուրեք, այդ թվում նաև Սիրիայում, Իրաքում ու Պաղեստինում: Իրանն անում է ամեն ինչ՝ կանխելու համար պատերազմը Սիրիայում:

ԱՄՆ-ը սխալմամբ կարծում է, որ մենք ձգտում ենք ռազմական գերակշռության տարածաշրջանում: Եթե Իրանը հանդիսանում է և տարածաշրջանի ազդեցիկ երկիր, ապա դա երկխոսություն վարելու նրա ունակության շնորհիվ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30