
Բաշար Ասադն ամբողջովին կորցրել է լեգիտիմությունը. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսի և Ուիլյամ Հեյգի հետ:
Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Քերին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ամբողջովին կորցրել է լեգիտիմությունը. «Մեր արած քայլերից և ոչ մեկն էլ Ասադի համար չպետք է առիթ հանդիսանա մտածելու, որ իր գործողությունները կարող են լինել օրինական:
Մենք ցանկանում ենք, որ հասկանալի լինի, որ Ասադը կորցրել է երկիրը ղեկավարելու իրավունքը: Մենք հայտարարում ենք ընդդիմությանը և ժնևյան խաղաղության գործընթացին մեր հավատարմության մասին, ինչի նպատակը Սիրիայում իշխանության փոխանցումն է»:
Հիշեցնենք, որ Քերին Փարիզ է հրավիրել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին: